«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արա Այվազյան. Երևանն ու Բաքուն կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացումից հետո

Արա Այվազյան. Երևանն ու Բաքուն կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացումից հետո
07.12.2020 | 22:51

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կարող են սկսվել տարածաշրջանում իրավիճակի կայունացումից հետո, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Կարգավորման հիմնական, առաջնահերթ խնդիրները մնում են բանակցությունների լուծմանը: Դրանք կսկսվեն իրավիճակի կայունացումից անմիջապես հետո: Առաջիկայում սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան և կսկսեն խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որի արդյունքում հնարավոր կլինի հիմք նախապատրաստել բանակցային նոր գործընթացի մեկնարկի համար», - ասել է Այվազյանը:

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ